Սակագների թանկացման վախ չունենք. ՀԾԿՀ նախագահը` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մասին
Հունիսի 12, 2025

Սակագների թանկացման վախ չունենք. ՀԾԿՀ նախագահը` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մասին

2026 թվականի համար էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների թանկացման վախ չկա։ Այդ մասին Ազգային ժողովում 2024 թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նա նշեց, որ հանձնաժողովը սակագնային տարին ամփոփում է ամեն տարվա դեկտեմբերի վերջին և սակագնային տարին սկսվում է ամեն տարվա փետրվարին։

«Ըստ այդմ` այդ հարցին ես կարող եմ հստակ պատասխանել դեկտեմբերի վերջերին, սակայն նայելով առաջիկա վեց ամիսների ընթացքը, քանի որ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների վրա բազմավեկտոր գործոններ են ազդում, նախնական կանխատեսումներով` մենք սակագների թանկացման վախ չունենք»,– ընդգծեց Մեսրոպյանը։

Նա հիշեցրեց, որ 2025 թվականին կենցաղային սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինն արդեն իսկ մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ 2025 թ. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն փոխվել (ՀԷՑ–ի ֆիքսված սակագներից օգտվող բաժանորդների համար)։ Ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառում ունեցող տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը կկազմի մեկ կՎտ/ժ-ի համար 46,48 դրամ, 200-400 կՎտ/ժ-ի համար՝ 48,48 դրամ, 400-ից ավելիի դեպքում՝ 53,48 դրամ, իսկ անապահով ընտանիքների համար՝ 29,99 դրամ: Գիշերային սակագները 10-ական դրամով ցածր են։

Խմելու ջրի սակագինը 2025 թվականին սպառողների համար ևս չի թանկացել` սոցիալապես անապահով բաժանորդների համար` 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այն շարքային սպառողների համար 1 խմ–ն 143.7 դրամ է, սոցիալապես անապահով խավի համար` 1 խմ–ն 100 դրամ է։ Գազի սակագինն ամեն տարի վերանայվում է ապրիլի 1–ին այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ. Մայր Աթոռ

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային ծրագրի մասին գաղտնի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը

Իրանում կսկսվեն լայնամասշտաբ զորավարժություններ․ Իրանի ԶՈւ

Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆ

ՀՀ վարչապետի բոլոր միջազգային այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն. խոսնակը՝ Փաշինյանի՝ Անկարա մեկնելու լուրերի մասին

Air India-ի կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Իրանում հայտնել են, որ բանակցություններն այլեւս զսպիչ գործոն չեն պաշտպանական ներուժի ամրապնդման հարցում

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան զոհեր

Հարցրեք «Հայաստան» դաշինքին՝ որտե՞ղ են ստորագրել. Ձևաթղթի տակ չկան «Հայաստան» խմբակցության ստորագրությունները. Դավիթ Համբարձումյան